ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Անչափ կարևոր հանդիպում

Անչափ կարևոր հանդիպում
25.03.2014 | 00:18

Աշխարհի ուշադրությունն այս օրերին սևեռված է Հաագայում սպասվող հանդիպման վրա, որը, դեռ չսկսված, հետաքրքիր է մանավանդ մեզ համար: Չգիտես «որտեղից», ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջ. ՈՒոռլիքը Թվիթերում «գտավ», որ այնտեղ հանդիպում է լինելու Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև, և որ ինքն անհամբեր սպասում է այդ հանդիպմանը: Որևէ պաշտոնական արձագանք ո՛չ Հայաստանից, ո՛չ էլ Ադրբեջանից այս առնչությամբ չլսվեց: Նույն օրը կայացավ Սարգսյան-Պուտին հեռախոսազրույցը, որի ընթացքում, ըստ ամենայնի, բացի ՈՒկրաինայից, այս հանդիպման հարցը ևս քննարկվել է: ՈՒ բոլորը հիմա ՈՒոռլիքի հետ համերաշխված` անհամբեր սպասում են՝ տեղի կունենա՞ նման հանդիպում, թե՞ ոչ:
Խնդիրն այս անգամ նուրբ է ոչ այն առումով, որ հանդիպումը որևէ տեղաշարժ կարձանագրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Առաջին հերթին հանդիպման փաստն ինքնին երբեք այսքան նշանակալից չի եղել` Ղրիմի հանրաքվեի, Ռուսաստանի գլուխը խառնված լինելու, Ադրբեջանի շարունակվող ռիտորիկայի, Զորի Բալայանի` Գյուլիստանի պայմանագրի հիշատակման ամբողջական ֆոնին, որով կցուցանվի, որ ղարաբաղյան հարցի ֆորմատում որևէ «այլ կարգի» փոփոխություն չի լինելու, և Իրանի քթի տակ ԱՄՆ-ը և յուր ՈՒոռլիքը որևէ, այդ թվում` պատերազմական կամ ղրիմյան, սցենար թույլ չեն տալու:
Ի դեպ, Հաագայի` միջուկային հարցերով գագաթնաժողովն ինտրիգային է ոչ միայն այս և ՈՒկրաինայի հարցի քննարկման առումով, այլև նրանով, որ գագաթնաժողովին Վ. Պուտինը չի մասնակցում. Ռուսաստանն այնտեղ ներկայացված է Ս. Լավրովի «դեմքով»: ՈՒ նաև` G8-ն այլևս G7 է, և դա ցուցանվելու է ի տես աշխարհի, ի տես «գոսպոդին» Պուտինի:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1677

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ